Արցախի նախագահի երդմնակալության հանդիսավոր արարողությունը կլինի առանց լրագրողների. խոսնակ

Այս թեմայով
- Արայիկ Հարությունյանի ձեռքում պահվող լուսանկարի հերոսը Գևորգն է, որ անունը չկա ոչ մի ցուցակում` ո՛չ զոհվածների, ո՛չ անհետ կորածների, ո՛չ գերիների
- Արայիկ Հարությունյանն ինչ առաջարկ է ստացել Սամվել Բաբայանից. «Հրապարակ»
- Մեղավորների փնտրտուք՝ «պինգ-պոնգ». «Փաստ»
- Ո՞ւմ համար է գաղտնիք, թե իրականում ՊԲ-ն ինչպես ու որտեղից է կառավարվում և թե որքանով է ԱՀ նախագահն ընդգրկված այդ գործընթացներում. Արայիկ Հարությունյան
Շուշի քաղաքում կայանալիք՝ Արցախի Հանրապետության նախագահի երդմնակալության հանդիսավոր արարողությունը կհեռարձակվի ուղիղ եթերով։
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը։
Նա, մասնավորապես, գրել է.
«Լրատվամիջոցների հարգելի՛ ներկայացուցիչներ,
տեղեկացնում եմ, որ մայիսի 21-ին՝ ժամը 18:00-ին, Շուշի քաղաքում կայանալիք՝ Արցախի Հանրապետության նախագահի երդմնակալության հանդիսավոր արարողությունը ուղիղ եթերով կհեռարձակեն
Արցախի հանրային
Հայաստանի հանրային
Երկիր մեդիա
Կենտրոն
ԱՐ
հեռուստաընկերությունները:
Ապահովվելու է նաեւ լուսանկարների առցանց տրամադրումը:
Լրագրողների մուտքը դահլիճ թույլատրված չի լինելու, ինչի համար նախապես ներողություն ենք խնդրում բոլորից»։