Իսպանիայում հունիսի վերջից կթույլատրվի զբոսաշրջիկների այցը
Իսպանիայում պլանավորվում է վերաբացել զբոսաշրջային այցելությունները՝ հունիսի վերջից։ Այս մասին տեղեկանում ենք Business Insider-ից։
Երկրի տրանսպորտի նախարարի՝ Խոսե Լուիս Աբալոսի խոսքով՝ երկիրն ամեն ինչ անում է առողջապահական անվտանգության տեսանկյունից։ Նա նշել է, որ երկիր ժամանողների համար երկուշաբաթյա կարանտինը կվերացվի հունիսի վերջին։
Հիշեցնենք, որ այս պահի դրությամբ երկրում կա 231 հազար վարակակիր։