3 հոգանոց ընտանիքը ստիպված կլինի ամսական ծախսել 50-60 հազար դրամ` դիմակների համար. դրանք պետք է փոխել 2-3 ժամը մեկ. Մելքումյան (տեսանյութ)
ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նիստին Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծի քննարկման ժամանակ ասաց ՀՀ արդարադատության փոխնախարար Վահե Դանիելյանը նշեց, որ լուրջ զիջումների են գնացել` քաղաքացիների համար տուգանքները նվազեցրել են 100-250 հազար դրամից մինչեւ 10 հազար դրամ:
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը նշեց, որ դեղատներում բժշկական դիմակները կորոնավիրուսի համավարակից առաջ 20-30 դրամ արժեին, իսկ այժմ դրանք 10 անգամ թանկացել են:
Այս կապակցությամբ նա արագ հաշվարկ կատարեց եւ տեղեկացրեց, որ դիմակները գնելու համար քաղաքացիները ստիպված կլինեն ամսական առնվազն 20 հազար դրամ հատկացնել:
«Այսինքն, երեք հոգանոց ընտանիքը ստիպված կլինի ամսական ծախսել 50-60 հազար դրամ: Չէ որ այս դիմակները պետք է փոխել առնվազն 2-3 ժամը մեկ»:
Ըստ Մելքումյանի ՝ տուգանքի չափը պետք է կապել դիմակի ինքնարժեքի հետ: