Հայաստանից մաքսանենգ ճանապարհով արտահանված ծխախոտի ևս մեկ խոշոր բեռ է ժամանել Վորոնեժ
Վորոնեժ քաղաքի օդանավակայանում առգրավվել է Հայաստանից մաքսանենգ ծխախոտի հերթական բեռը: Ըստ հաստատված տվյալների՝ բեռն առգրավվել է ոստիկանության կողմից և ուղարկվել փորձաքննության:
EADaily-ի աղբյուրների փոխանցմամբ՝ Վորոնեժի օդանավակայանի մոտ մի քանի տասնյակ տոննա քաշով մաքսանենգ ծխախոտը հետագայում պետք է առաքեին Ստավրոպոլ՝ երեք բեռնատարով:
Ըստ տեղեկությունների, ծխախոտը Հայաստանից Վորոնեժ է տեղափոխվել մայիսի 9-ին:
Հիշեցնենք, որ ավելի վաղ՝ ապրիլի 25-ին, Կրասնոդար քաղաքի օդանավակայանում ՌԴ իրավապահները Երևանից 40 տոննա մաքսանենգ ծխախոտ տեղափոխող ինքնաթիռ էր կալանվել։