Ինչպես են կազմակերպությունները սնունդ մատակարարելու մանկապարտեզներին
Այսօր հանդիպեցի նաև Երևանի մանկապարտեզներին սնունդ մատակարարող կազմակերպությունների ներկայացուցիչներին:
Մեր պարտադիր պահանջն է, որ մատակարարող մեքենաները լինեն պատշաճ ախտահանված, իսկ աշխատակիցներն էլ ունենան համապատասխան հանդերձանք և կրեն պաշտպանիչ միջոցներ: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Երեւանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը:
«Սննդի հիմնական ընդունումը պետք է կատարվի շինություններից դուրս՝ խստագույնս պահպանելով անվտանգության կանոնները: Եթե, այնուամենայնիվ, անհրաժեշտություն կառաջանա, որպեսզի մատակարարը մտնի պահեստային տարածք, ապա դա պետք է կազմակերպվի բոլոր կանոններին հետևելով:
Մատակարարների հետ քննարկեցինք նաև որոշ սննդատեսակների փաթեթավորման փոփոխությունները՝ բարձրացնելով դրանց անվտանգությունը:
Երեխաների առողջապահական անվտանգության հարցը մեծապես կախված է նաև սննդից: Պետք է կարողանանք ամեն ինչ անել, որպեսզի հնարավորին բացառենք համավարակի ներթափանցումը մանկապարտեզներ: Այն մատակարարները, որոնք կխախտեն պահանջները, նրանց հետ մենք այլևս անելիք չենք ունենա:
Մանկապարտեզներում նախապատրաստական աշխատանքներին և ձեռնարկված միջոցառումներին կհետևեմ նաև անակնկալ ստուգայցերով»: