ԱՄՆ-ում կորոնավիրուսից մահացել է 90 հազար մարդ
ԱՄՆ-ում շարունակում են ավելանալ կորոնավիրուսով հիվանդները։ Ըստ վերջին տեղեկությունների երկրում վարակակիրների թիվը գերազանցել է1,5 միլիոնը։
Նրանցից 346 հազարն արդեն առողջացել և դուրս են գրվել հիվանդանոցներից։ Մահացածների ընդհանուր թիվը 90 հազար է։
Ընդգծենք, որ վարակակիրների թվով ԱՄՆ-ն առաջատարն է, որին հաջորդում է Ռուսաստանը՝ 290 հազար վարակակիրով։