Զլատան Իբրահիմովիչն ամռանը կհեռանա «Միլանից»․ Սինիշա Միխաիլովիչ
Իտալական «Բոլոնյա»-ի գլխավոր մարզիչ Սինիշա Միխաիլովիչը նշել է, որ Զլատան Իբրահիմովիչը ամռանը կարող է տեղափոխվել իր ակումբ։
Այս մասին տեղեկանում ենք Football Italia-յից։ Նա մասնավորապես նշել է, որ մի քանի օր առաջ հեռախոսազրույցի ժամանակ Իբրահիմովիչը փաստել է, որ կհեռանա «Միլանից»։
Ավելի վաղ իտալական սպորտային մամուլը նշեց, որ Զլատանը ամռանը կտեղափոխվի շվեդական «Համմարբյու»։