Բելգիայում վերացվում են սահմանափակումները
Այսօրվանից Բելգիայում կբացվեն թանգարանները, պատմամշակութային կառույցները և կենդանաբանական այգիները։
Այս մասին տեղեկանում ենք Gazeta.ru կայքից։
Կբացվեն վարսավիրանոցները, գեղեցկության սրահներն ու մի շարք խանութներ։
Քաղաքացիներին թույլատրվում է նաև հավաքվել մինչև 20 հոգով։ Բելգիայի սահմանների հարցը դեռևս մնում է անորոշ։