Ռուսաստանը կորոնավիրուսի վարակակիրների թվով աշխարհում արդեն 2-րդն է
Ռուսաստանում 1 օրում գրանցվել է կորոնավիրուսի վարակի 8926 նոր դեպք։ Այս մասին տեղեկանում ենք երկրի օպերատիվ շտաբից։
Երկրում վարակակիրների թիվը կազմում է 290 հազար։ Այս ցուցանիշով Ռուսաստանն աշխարհում 2-րդն է՝ ԱՄՆ-ից հետո։
Բուժված հիվանդների թիվը կազմում է 70 հազարի։ Վիրուսից Ռուսաստանում մահացել է 2722 մարդ։