Մեկ օրում Ռուսաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակի 9200 նոր դեպք
Ռուսաստանում շարունակում են արագ տեմպերով ավելանալ կորոնավիրուսով հիվանդները։ Միայն վերջին 1 օրվա ընթացքում գրանցվել է վարակի 9200 նոր դեպք։
Վարակի դեպքեր գրանցվել են երկրի 85 ռեգիոններում։ Առողջացած հիվանդների թիվը կազմում է մոտ 63 հազար։
Հիշեցնենք, որ կորոնավիրուսի առաջին դեպքը գրանցվել է դեկտեմբերի վերջին՝ Չինաստանի Ուհան քաղաքում։