Դոնալդ Թրամփը մտադիր է հեռացնել Պետդեպի՝ անվտանգության հարցերով գլխավոր տեսուչ Սթիվ Լինիիկին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը տեղեկացրել է Կոնգրեսին իր մտադրության մասին ՝ կապված Միացյալ Նահանգների Պետդեպի՝ անվտանգության հարցերով գլխավոր տեսուչ Սթիվ Լինիիկին ազատելու պաշտոնից, որը կապված է վստահության կորստի հետ։
Այս մասին տեղեկանում ենք Ria.ru կայքից։ Նա այս պաշտոնում նշանակվել էր 2013-ին ՝ պետության նախկին ղեկավար Բարաք Օբամայի կողմից։
Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիին ուղղված նամակում ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ Լինիիկը այլևս չի վայելում իր «լիակատար վստահությունը»։