Աշխարհահռչակ Amazon ընկերության մրցակիցները կասկածվում են հնարավոր լրտեսության մեջ
Ամերիկյան առցանց մանրածախ առևտրի Amazon ընկերությունը պատրաստվում է ներկայացուցիչներ ուղարկել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի դատական կոմիտե ՝ վկայելու մրցակիցների հնարավոր լրտեսության մասին։
Այս մասին տեղեկանում ենք NBC-ից։ Աղբյուրը նշում է, որ հնարավոր է այս գործում ներքաշված լինեն նաև Amazon ընկերության մի շարք աշխատակիցներ ևս։
Հիշեցնենք, որ այս գործով մայիսի սկզբին ընկերության սեփականտեր Ջեֆֆ Բեզոսին հրավիրել էին ցուցմունք տալու։