Կիլիան Մբապեն ամռանը չի տեղափոխվի «Ռեալ»
«ՊՍԺ»-ի ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն որոշել է չլքել փարիզյան ակումբն այս տրանսֆերային պատուհանի ժամանակ։
Այս մասին հայտնում է LEquipe-ն։
Ֆուտբոլիստի այս որոշումը կապված է կորոնավիրուսից առաջացած ֆինանսական ճգնաժամով։
Ընդգծենք, որ Մբապեի ծառայություններով հետաքրքրված է Մադրիդի «Ռեալ»-ը։