Զլատան Իբրահիմովիչը կհեռանա «Միլանից»
Իտալական «Միլանի» շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա ակումբից։
Այս մասին հայտնում է Corriere della Sera-ն։ Աղբյուրի փոխանցմամբ ֆուտբոլիստը որոշել է մրցաշրջանի ավարտից հետո լքել ակումբն ու հանդես գալ շվեդական «Համարբյու» ակումբում, որի սեփականատերը համարվում է հենց Զլատանը։
Ընդգծենք, որ Իբրահիմովիչը Իտալիա վերադարձավ այս տարվա հունվարին։