Հայտնի է, թե ով կարող է լինել աշխարհի առաջին մարդը, ով կունենա 1 տրիլիոն դոլար
Ֆինանսական վերլուծաբանները նշել են, որ աշխարհում առաջին մարդը, ով կունենա 1 տրիլիոն դոլար, Amazon ընկերության սեփականատեր Ջեֆֆ Բեզոսն է։
Այս մասին տեղեկանում ենք Comparisun-ից։
Ըստ վերլուծաբանների՝ նա այդ ցուցանիշին կհասնի 2026 թվականին։ Այս պահին Բեզոսն ունի 144 միլիարդ դոլար։
Չնայած կորոնավիրուսով պայմանավորված կորուստներին՝ այնուամենայնիվ, նրա կազմակերպությունը շարունակում է աճ գրանցել։