ԱՄՆ-ում կորոնավիրուսով ակտիվ վարակակիրների թիվը գերազանցում է 1 միլիոնը
Աշխարհում առկա 4,5 միլիոն վարակակիրներից գրեթե 1,5 միլիոնն արդեն հիմա բաժին է հասնում ԱՄՆ-ին։ Ամերիկայում օր օրի ավելանում են վարակակիրներն ու մահացածները։ Զոհերի թիվը մոտ է 87 հազարին։ Առողջացել է ավելի քան 318 հազար մարդ։ Ակտիվ վարակակիր է 1.052.930 մարդ
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ում պանդեմիայի ի հայտ գալուն պես երկրի նախագահ Դոնալդ Թրամփը նշել էր, որ իրենց համար հաջողություն կլինի կորոնավիրուսի դեմ պայքարում կորցնել 200 հազար մարդու կյանք։