Արտագնա աշխատանքի մեկնելու ցանկություն ունեցողները արդեն կարո՞ղ են մեկնել ՌԴ. Ավինյանի պարզաբանումը
Մենք եւ Ռուսաստանի, եւ Վրաստանի, եւ Իրանի եւ մի շարք այլ գործընկերների հետ ունենք որոշակի պայմանավորվածություններ, որով արգելափակել ենք քաղաքացիների մուտքը դեպի մեր սահման եւ միայն բացառիկ դեպքերում ենք թույլ տալիս այլ երկրի քաղաքացիների մուտքը Հայաստան: Այս մասին ԱԺ հատուկ նիստում հայտարարեց ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը: