Եկեղեցիներում պատարագներին նույնպես պետք է մասնակցի մինչեւ 5 մարդ. Ավինյան
Մենք հանրային միջոցառումների մասնակիցների քանակը նվազեցրել ենք՝ 20-ից հասցնելով հինգի: Այս մասին, այսօր՝ մայիսի 14-ին, ԱԺ հատուկ նիստում հայտարարեց ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը:
Հարցին, թե արդյոք եկեղեցիներում մարդիկ կարող են մանսկանցել պատարագների, Ավինյանը նշեց, որ այդ նվազեցումը վերաբերում է նաեւ եկեղեցիներին: