Կորոնավիրուսից ապաքինվել է Ռուսաստանի մշակույթի նախարար Օլգա Լյուբիմովան
Ռուսաստանի մշակույթի նախարար Օլգա Լյուբիմովան առողջացել է կորոնավիրուսից և վերադարձել աշխատանքի։ Այս մասին տեղեկանում ենք TACC-ից։
Նախարարի խոսքով՝ ինքն իրեն շատ լավ է զգում։ Նա շնորհակալություն է հայտնել բժիշկներից, ովքեր օգնել են իրեն առողջանալ։
Նրա մոտ ախտորոշվել էր հիվանդության թեթև ձևը։
Ընդգծենք, որ նախարարը բուժվել էր տանը՝ երեք շաբաթվա ընթացքում։