Ոչինչ չի փոխվել․ անպատժելիությունը հասել է գագաթնակետին․ Փաշինյանի աջակիցը հիասթափված է (տեսանյութ)
2 տարի շարունակ կառավարության դիմաց վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու նրա թիմի աշխատանքը դրական համարող Նելլի Միքայելյանը այսօր կրկին Կառավարության դիմաց էր, սակայն նա բողոքում էր համակարգի աշխատանքից։
Լրագրողների հետ զրույցում Նելլի Միքայելյանն ասաց, որ հիասթափված է․
«Մենք Սերժին չենք ճանաչել, մենք Սերժին մերժել ենք ստեղծված վատ իրավիճակի համարԵս բջիջ առ բջիջ պայքարել եմ Փաշինյանի կառավարության համար, բայց էսօր ոչինչ չի փոխվել, նույն համակարգն է։ Անպատժելիությունը հասել է գագաթնակետին, մարդը երբեք այսքան անպաշտպան չի եղել»,-ասաց Նելլի Միքայելյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։