Հնարավոր չի լինում հայտնաբերել կոնտակներին և աղբյուրը․ Առողջապահության փոխնախարար (տեսանյութ)
Եթե էպիդեմիայի առաջին օրերին նախապատրաստական աշխատանքներ էինք իրականցնում և մարտին գտնվում էինք առաջին փուլում, ապա մեր էպիդեմիան անցավ երկրորդ փուլին, որը ենթադրում էր կլաստերային հիվանդութունների արձանագրում։ Այս մասին այսօր՝ մայիսի 14-ին, մամուլի ասուլիսին հայտնեց ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանը։
Նա տեղեկացրեց նաև, որ այս փոիոլում այլևս հիվանդի հայտանաբերումը և վարակի տարածման կանխարգելումը դժվար են կարողանում կառավարել։
«Եթե առաջին օրերին կարողանում էինք հիվանդության ցանկացած դեպք հայտնաբերել, թե վարակի աղբյուրը որտեղից էր եկել, վերջին օրերին՝ կապված տարածվածության ընդլայնման հետ, հնարավոր չի լինում հայտնաբերել կոնտակներին և աղբյուրը, թե անձն ումից է վարակվել, ինչի պատճառով էլ հնարավոր չի լինում համաճարակաբանական բոլոր միջոցառումներն իրականացնել արդյունավետ»,- ասաց փոխնախարարը։
Մանրամասները՝ տեսանյութում։