Լաուտարո Մարտինեսի ցանկությամբ «Ինտերը» չեղարկել է «Մանչեսթեր Սիթիի» և «ՊՍԺ»-ի առաջարկները
Իտալական «Ինտերի» հարձակվող Լաուտարո Մարտինեսը ցանկանում է տեղափոխվել «Բարսելոնա»։ Ինչպես տեղեկանում ենք Mundo Deportivo-ից, Լաուտարոն միլանյան թիմի ղեկավարներին խնդրել է չեղարկել «Մանչեսթեր Սիթիի» և «ՊՍԺ»-ի առաջարկները։
Արգենտինացին թիմին խնդրել է նաև, որ այլևս կարող են չդիտարկել մյուս թիմերի առաջարկները։ Ընդգծենք, որ կատալոնական ակումբն ամեն ինչ անում է, որպեսզի արգենտինացին տեղափոխվի իրենց ակումբ։ Մարտինեսն էլ իր հերթին ցանկանում է հանդես գալ միայն «Բարսելոնայում»։
Տրանսֆերը գնահատվում է 111 միլիոն եվրո։