Boeing ընկերությունը Սաուդյան Արաբիայի համար կարտադրի ավելի քան 1000 հրթիռ
Ամերիկյան Boeing ընկերությունը Սաուդյան Արաբիայի հետ հրթիռների արտադրության և մատակարարման պայմանագրեր է ստորագրել, ըստ որի նա երկրին պետք է մատակարարի մոտ 1000 հրթիռ:
Այդ մասին տեղեկանում ենք Ria.ru կյքից, որն էլ հղում է անում Պենտագոնին։Խոսքը 650 թևավոր հրթիռների և 402 ռազմանավերի դեմ նախատեսված հրթիռների մասին է։
Գործարքը գնահատվում է 1 միլիարդ 971 միլիոն դոլար։ Գործարքը ավարտին կհասցվի 2028 թվականի դեկտեմբերին։