ԱՄՆ-ում կորոնավիրուսով հիվանդների թիվը մոտենում է 1,5 միլիոնին
Չնայած այն բանին, որ ԱՄՆ մի շարք նահանգներում վերացվել են սահմանափակումները, այնուամենայնիվ, երկրում ավելանում են կորոնավիրուսով հիվանդների ու մահացածների թվերը։
Այս պահին երկրում կա 1 միլիոն 430 հազար հիվանդ, որոնցից 310 հազարն արդեն բուժվել է։ Մահացածների թիվը կազմում է 85 հազար։
Այս ցուցանիշով ԱՄՆ-ն աշխարհում առաջինն է։