Վրացի սահմանապահները գիշերը հարձակվել են ռուս վրացական սահմանին մնացած ՀՀ քաղաքացիների վրա. ArmDaily.am (տեսանյութ)
Հերթափոխի պետն ասել էր, որ ես այստեղ եմ մեռնելու․ վրացի սահմանապահները գիշերը հարձակվել են ռուս-վրացական սահմանին մնացած ՀՀ քաղաքացիների վրա։ ArmDaily.am-ի հետ զրույցում Վերի Լարսի անցակետում մնացած կինը պատմեց, որ գիշերը 1։30-ի սահմաններում, երբ իրենք քնած են եղել մեքենաներում՝ վրացական անցակետի հերթափոխի պետը հարձակվել է իրենց վիա։
«Փորձում էին վրաերթի ենթարկել մեքենաներից դուրս եկած տղաներին։ Մեզ 10 րոպե ժամանակ էին տալիս, որ տարածքից հեռանանք։ Հերթափոխի պետը տղաներից մեկին ասել էր, որ բոլորը տարածքից հեռանալու են, բացի ինձանից, որ ես այստեղ եմ մեռնելու»։
Կինը պատմեց, որ ահազանգել են ոստիկանություն, շտապ օգնություն են կանչել, բայց ոչ մեկը, ոչ էլ մյուսը չեն եկել։ Նա նաև նշեց, որ Վերին Լարսի անցակետում ՀՀ քաղաքացիների թիվը ավելանում է։
«Եթե մի քանի օր առաջ 15-20 հոգի էինք, այսօր արդեն 30 մարդ կա սահմանին»։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում