«Դե լավ, էլի»․ Փաշինյանը չհավատաց, որ բանկերը վարկերի տոկոսներ են պահանջում (տեսանյութ)
Վարչապետ ՆԻկոլ Փաշինյանը շրջել է քաղաքում, հասկանալու համար, կա՞ն կուտակումներ թե՞ ոչ։ Այդպես նա շարժվել է դեպի կենտրոնական բանկ, որտեղ մի խումբ քաղաքացիներ արդեն մի քանի օր է՝ բողոքի ակցիա են կազմակերպել։ Նրանք դժգոհում են բանկային համակարգի աշխատանքից։ Երբ Փաշինյանը մոտենում էր բանկին, քաղաքացիներն ընդառաջ գնացին նրան՝ ներկայացնելու իրենց խնդիրը։ Ինչին Փաշինյանն անմիջապես արձագանքեց, թե ինչու չեն պահպանում սոցիալական հեռավորությունն ու ինչու դիմակներով չեն։
Փաշինյանը նրանց չէր ուզում լսլել, սակայն քաղաքացիներից մեկն ասաց․ «Պարոն Փաշինյան, եթե հիմա մեզ չլսեք, վաղը հազարավոր մարդիկ են այստեղ հավաքվելու»։
Փաշինյանը դարձյալ հարցը շրջանցեց․ «Եղբայր, ասում եմ արտակարգ դրություն է, դուք առանց դիմակի իրար մոտիկ կանգնել եք»։
Այս անգամ քաղաքացիներն այլ կերպ ձևակերպեցին խնդիրը․ «Իսկ արտակարգ դրության ժամանակ բանկերը իրավունք ունե՞ն տոկոսները պահանջեն ու ասեն/ գալիս ենք մեքենադ տանենք»։
«Եղբայր, դե լավ էլի»,- դարձյալ չլսեց նրան մինչև վերջ Փաշինյանն ու սկսեց ներկայացնել, թե քանի քաղաքացու են ընդառաջ գնացել ու քանի պարտքեր են վարկային արձակուրդում։
Հավաքված քաղաքացիները դարձյալ պնդեցին, որ նման բան չկա, ու հիմա իրենք կանգնած են խնդրի առաջ։ Փաշինյանը կոնկրետ օրնակներ պահանջեց, ինչին քաղաքացիներն արձագանքեցին, որ պատրաստ են 100-ավոր օրինակներ բերել։
«Դե որ այդպես է, 5 օրինակ կփոխանցեք ինձ, անձամբ կուսումնասիրեմ, որ հասկանամ՝ ինչի մասին է խոսքը, միայն խնդրում եմ իրարից սոցիալական հեռավորություն պահել»։
Մանրամասները՝ տեսանյութում։