Իսպանիայում COVID-19-ից մահացել է 27 հազար մարդ
Իսպանիայում մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 184 մարդ։ Այս մասին տեղեկանում ենք երկրի առողջապահության նախարարության հայտնած տվյալներից։
Վերջին 24 ժամում գրանցվել է վարակի 439 նոր դեպք։ Այսպիսով երկրում պանդեմիայի բռնկման օրից ի վեր գրանցվել է 228 հազար 691 դեպք։ Բուժվածների ընդհանուր թիվը կազմում է 140 հազար։
Մահացածների ընդհանուր թիվը կազմում է 27 հազարի։