Արգելափակվել է Instagram-ում գործող Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովի էջը
Facebook ընկերությունն արգելափակել է Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովի Instagram-յան էջը։ Այս մասին տեղեկանում ենք Ria.ru կայքից։
Facebook-ը, լինելով ամերիկյան ընկերություն, գործում է ԱՄՆ պատժամիջոցների մասին օրենսդրության շրջանակներում: Այդ իսկ պատճառով արգելափակվել են այն մարդկանց էջերը, ովքեր գտնվում են սանկցիաների շրջանակներում։
Հիշեցնենք, որ 2017 և 2018 թվականներին արդեն 2 անգամ արգելափակվել է Կադիրովի Facebook-յան էջը։