Աշխարհում կորոնավիրուսից մահացել է մոտ 300 հազար մարդ
Ինչպես տեղեկանում ենք Worldometers-ի ներկայացրած տվյալներից, աշխարհում կորոնավիրուսով հիվանդների թիվը կազմում է 4 միլիոն 342 հազարի։
Հիվանդներից 1 միլիոն 600 հազարն արդեն ապաքինվել է։ Ընդհանուր առմամբ, ամբողջ աշխարհում կորոնավիրուսից մահացել է 292 հազար մարդ։
Հիշեցնենք, որ վարակակիրների ու մահացածների թվով ԱՄՆ-ն աշխարհում առաջատարն է։