Ռուսաստանը COVID-19-ով վարակվածների թվով աշխարհում 3-րդն է
Ռուսաստանում արագ տեմպերով ավելանում են կորոնավիրուսով հիվանդները։ Ըստ վերջին տեղեկությունների՝ երկրում կորոնավարակակիրների թիվը կազմում է 232 հազար մարդ։
Այս ցուցանիշով Ռուսաստանն աշխարհում բարձրացավ 3-րդ հորիզոնական՝ զիջելով միայն Իսպանիային ու ԱՄՆ-ին։
Ընդգծենք նաև, որ երկրում կորոնավիրուսից մահացել է 2116 մարդ։