«ՊՍԺ»-ն ցանկանում է գնել «Միլանի» երկու ֆուտբոլիստներին
«ՊՍԺ»-ն հետաքրքրված է իտալական «Միլանի» երկու ֆուտբոլիստներով։
Այս մասին տեղեկանում ենք Goal.com-ից։ Ակումբը ցանկանում է գնել Իսմաիլ Բեննասերին ու Լուկաս Պակետային։
Վերջինս ցանկանում է հեռանալ «Միլանից» եվ ամենայն հավանականությամբ ամռանը այդ գործարքը կկայանա։