Մեսսին ճանաչվել է Չեմպիոնների լիգայի պատմության լավագույն ֆուտբոլիստ

Կատալոնական «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին ճանաչվել է Չեմպիոնների լիգայի պատմության լավագույն ֆուտբոլիստ։ Նա մրցաշարին մասնակցել է 141 անգամ և դարձել 114 գոլի հեղինակ։
Երկրորդ տեղում Ռուդ Վան Նիստելռոյն է, ով մասնակցել է 73 հանդիպման և դարձել 56 գոլի հեղինակ։Ռոնալդուն 3-րդն է,ով մասնակցել է 169 հանդիպման և դարձել 128 գոլի հեղինակ։
10-յակում տեղ են գտել նաև Ռոբերտ Լևանդովսկին, Նեյմարը,Ֆիլիպպո Ինձագին, Էդինսոն Կավանին, Սեչխիո Ագուերոն,Կարիմ Բենզեման և Ռաուլը։