Մահացել է ռուս գրող Կոնստանտին Կռիլովը
Մահացել է ռուս գրող, ազգայնական Կոնստանտին Կռիլովը։ Այս մասին հայտնել է գրողի կինը՝ Նադեժդա Շալիմովան իր ֆեյսբուքյան էջում։
Նա մասնավորապես գրել է․ «Այսօր՝ 12։00-ին մահացել է Կոնստանտին Անատոլևիչ Կռիլովը»։ Գրողն ընդամենը 52 տարեկան էր։
Նրա մահվան հանգամանքները դեռևս հայտնի չեն։