Վախ, ոստիկանը խփեց. ոստիկանությունը ԿԲ-ի դիմացից ուժի գործադրմամբ ցուցարարների է բերման ենթարկում (տեսանյութ)
Կենտրոնական բանկի դիմաց այսօր՝ մայիսի 12–ին, լարված իրավիճակ է սկսվել ոստիկանների եւ այնտեղ բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիների միջեւ։ Ակցիայի մասնակիցները բողոքում էին վարկային կազմակերպությունների տրամադրած բարձր տոկոսադրույքների դեմ։ Նրանք պահանջում էին հանդիպում ԿԲ–ի ներկայացուցչի հետ:
Սակայն ոչ միայն ԿԲ֊ից ոչ ոք չհանդիպեց բողոքի ակցիայի կազմակերպիչներին, այլև վերջիններիս նկատմամբ ոստիկանները ուժ կիրառեցին և բերման ենթարկեցին նրանցից մի քանիսին։