Գիտե՞ք մեզ ով զանգեց՝ ոչ թե ամուսինը, այլ ծեծվող կնոջ մայրը, ասում է՝ ինչի՞ եք քիթներդ խոթում ուրիշի ընտանիքի մեջ. Զոհրաբյան (տեսանյութ)
«Ինձ դիմել է մի կին, ում ամուսինը գրաֆիկով ծխախոտ էր հանգցնում վրան. նա չի բողոքել, ասում է՝ հարևանները ի՞նչ կմտածեն իմ մասին»:
Այս մասին ԱԺ֊ում իր ելույթում ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։ Նա նկատում է, որ այո՛, կանանց հետ այդպես վարվող մարդիկ պետք է լինեն այնտեղ, որտեղ նրանց տեղն է, ու կանայք էլ պետք է իմանան ու կարողանան իրենց իրավունքները պաշտպանել։
«Վերջերս էլի մի կին էր դիմել մեզ, ում ամուսինը դաժանաբար ծեծում էր։ Մենք կարողացանք թաքուն այդ կնոջը հանել տնից։ Ու գիտե՞ք մեզ ով զանգեց՝ ոչ թե նրա ամուսինը, այլ մայրը, ասում է՝ ինչի՞ եք քիթներդ խոթում ուրիշի ընտանիքի մեջ»: