ԱՄՆ-ում կորոնավիրուսից մահացել է 81 հազար մարդ
Կորոնավիրուսի մահվան թվով ԱՄՆ-ն աշխարհում շարունակում է մնալ առաջատարը։ Ըստ վերջին տեղեկությունների երկրում վարակից մահացել է 81 հազար մարդ։
1 միլիոն 385 հազար հիվանդներից 262 հազարն արդեն բուժվել և դուրս են գրվել հիվանդանոցներից։ Երկրում եղել են նաև վարակի կրկնակի դեպքեր։
Ընդգծենք, որ Ամերիկայի մի շարք նահանգներ շարունակում են փակ մնալ, իսկ նահանգների մի մասում բնականոն կյանքը կամաց-կամաց վերականգնվում է։