Սասուն Միքայելյանից բացի, մանդատները վայր կդնեն նաև Արտակ Մանուկյանը և Վահե Ղալումյանը ևս, բայց պայմանով. Մակունց (տեսանյութ)
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը վերահաստատեց խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանի դիրքորոշումը, ով պատրաստ է վայր դնել մանդատը, եթե զուգահեռաբար իր մանդատը վայր դնի նաև «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոնդ Մարուքյանը։
Ավելին, Լիլիթ Մակունցը հայտարարեց նաև, որ իրենց մասնագետները պատրաստ են վայր դնել նաև Մարուքյանին հարվածած պատգամավորներ Արտակ Մանուկյանը և Վահե Ղալումյանը՝ պայմանով, որ միաժամանակնիրենց մանդատները վայր կդնեն նաև ԼՀԿ պատգամավորներ Սարգիս Ալեքսանյանը և Հրանտ Այվազյանը։
«Սա է մեր դիրքորոշումը, սա է արդարությունը և սա է քաղաքական հետևանք, որը պետք է տեղի ունենա»,- հայտարարեց Մակունցը՝ ակնկալելով ԼՀԿ արձագանքը։
Մանրամասները՝ տեսանյութում