Խոշոր հրդեհ Կրասնոգորսկում․ կա 9 զոհ
Գիշերը Մոսկվայի մերձակայքում՝ Կրասնոգորսկում գտնվող «Երկրորդ տուն» ծերերի գիշերօթիկ հաստատությունում, տեղի է ունեցել հրդեհ։
Այս մասին տեղեկանում ենք Gazeta.ru կայքից։
Մոսկվայի արտակարգ իրավիճակների ծառայության տվյալների համաձայն՝ միջադեպի հետևանքով զոհվել է 9 մարդ՝ 66-ից 90 տարեկան։
Ըստ նախնական տեղեկությունների՝ հրդեհի պատճառը եղել է էլետրականության հետևանքով առաջացած խնդիրը։