Մոլդովայում նախագահական ընտրությունները կկայանան այս տարվա նոյեմբերի 1-ին
Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը նշել է, որ առաջարկել է երկրի խորհրդարանին, որպեսզի նախագահական ընտրությունները կայանան 2020 թվականի նոյեմբերի 1-ին։
Այս մասին տեղեկանում ենք Ria.ru կայքից։ Վերջին շրջանում երկրի լրատվականները գրում էին, որ Մոլդովայի ղեկավարությունը կարող է չեղարկել նախագահական ընտրությունները։
Նշենք, որ դեռևս երկրի նախագահ Իգոր Դոդոնը չի նշել իր մասնակցության մասին։