Զլատան Իբրահիմովիչը վերադառնում է Իտալիա
«Միլան»-ի հարձակվող Զլատան Իբրահիմովիչն այսօր կվերադառնա Իտալիա։ Այս մասին տեղեկանում ենք La Gazzetta dello Sport-ից։
Թռիչքը նախատեսված է առավոտյան՝ Իբրահիմովիչի անձնական ինքնաթիռով։ Մինչև մարզումներին մասնակցելը, նա 2 շաբաթ կինքնամեկուսանա։
Իտալիայում կարանտինը պարտադիր է բոլոր նրանց համար, ովքեր գալու են այլ երկրից։