Ճապոնիայում 5,8 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ճապոնիայի Իբարակի պերֆեկտուրայում տեղի է ունեցել 5,8 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ։
Այս մասին տեղեկանում ենք ամերիկյան սեյսմոլոգիական ընկերությունից։ Երկրաշարժի էպիկենտրոնը գրանցվել է ճապոնական Հիտատի քաղաքից 49 կիլոմետր հեռավորության վրա։
Ավերածությունների ու տուժածների մասին տեղեկություններ չկան։