Անգլիայի առաջնությունը կարող է վերսկսվել հունիսի 12-ին
Ինչպես տեղեկնում ենք The Telegraph-ից, Անգլիայի այս տարվա առաջնությունը կարող է վերսկսվել հունիսի 12-ին։
Ինչպես այս, այնպես էլ այլ հարցերով խորհրդակցություն տեղի կունենա այսօր՝ Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի գլխավորությամբ։
Հիշեցնենք, որ այս պահին աշխարհի գրեթե բոլոր ֆուտբոլային լիգաները դադարեցված են՝ պայմանավորված կորոնավիրուսի պանդեմիայով։