ԱՄՆ-ում COVID-19-ից մահացել է արդեն իսկ 80 հազար մարդ
ԱՄՆ-ում շարունակում են պահպանվել կորոնավիրուսով վարակի և մահվան բարձր ցուցանիշները։ Ըստ վերջին թարմ տեղեկությունների՝ երկրում վարակվել է ավելի քան 1 միլիոն 367 հազար մարդ։
Նրանցից 256 հազարը բուժվել և դուրս են գրվել հիվանդանոցից։ Մահացածների թիվը հասնում է 80 հազար-ի։
Այս ցուցանիշով ԱՄՆ-ն աշխարհում առաջինն է, որին հաջորդում է Մեծ Բրիտանիան՝ 31 հազար մահով։