Ռուսաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցեց 200 հազարը
Չնայած մահվան ցածր ցուցանիշին, այնուամենայնիվ Ռուսաստանում արագ տեմպերով ավելանում են կորոնավիրուսով հիվանդների թվերը։ Ըստ Ria.ru կայքի՝ երկրում վարակակիրների թիվը հազել է մոտ 210 հազարի։
Վարակակիրների թվով Ռուսաստանն աշխարհում 5-րդն է։ Մահացել է 1915 մարդ և բուժվել 34 հազարը։
Ընդգծենք, որ երկրում վարակի դեպքեր գրանցվել են գրեթե բոլոր ռեգիոններում։