Աշխարհում COVID-19-ով վարակվածների թիվը գերազանցեց 4 միլիոնը
Աշխարհում կորոնավիրուսով հիվանդների թվերը գերազանցեց 4 միլիոնը։ Այս մասին տեղեկանում ենք Worldometers-ից։
Այս պահին գրանցված վարակակիրների թիվը կազմում է 4 միլիոն 181 հազար։ Մահացել է 283 հազար մարդ։ Բուժում է ստացել և դուրս է գրվել 1,5 միլիոն մարդ։
Ընդգծենք, որ կորոնավիրուսի առաջին դեպքը գրանցվել է Չինաստանի Ուհան քաղաքում ՝ 2019 թվականի դեկտեմբերի վերջին։