Սուտ է ասել, սուտ է ասում․ Վահե Հովհաննիսյան«Տիմոշա» ՍՊԸ արտադրության հալվաներում հայտնաբերվել է «Կադմիում»Որքան ժամանակով է որակազրկվելու ՌոնալդունԱնհնար է ունենալ մարդու իրավունքների պաշտպանության պատշաճ համակարգ` առանց հանրային համերաշխության․ ՄԻՊ Ռուսաստանի հետ առճակատման վտանգավորության ու անթույլատրելիության սահմանը1000 տիրազուրկ հորերից ջուրը հոսում է Թուրքիա. Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 199․ «Ժողովուրդ»Ոստիկանության ողջ համակարգին մաղթում եմ ազնիվ ծառայություն պետությանն ու պետականությանը, ոչ թե ինչ-ինչ խմբերի ու խմբային շահերի. Աշոտ ԱհարոնյանԲա թե՝ «ժողովրդավարության բրենդ», «ժողովրդավարության բաստիոն».... «Փաստ»Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կբարձրանաՀերթական սրբապղծությունը․ «Հրապարակ» Մեզ համար հիմք է հանդիսանում Ալմաթիի հռչակագիրը․ ԵՄ դեսպանը` ՀՀ-Ադրբեջան հարաբերությունների և ՀՀ-ի վրա հնարավոր հարձակմանը Եվրամիության արձագանքի մասին․ «Ժողովուրդ»Լարսը բաց էՀիմա էլ լծվել են Հայոց ցեղասպանությունը ժխտելո՞ւն. «Փաստ»Ոսկեպարի Սուրբ Աստվածածին եկեղեցու տեսահոլովակը 2 միլիոնից ավելի դիտում է ունեցել․ «Հրապարակ» ՀՀ տարածքում կան փակ ճանապարհներՊատգամավորին ստիպեցին «փոշմանել». «Ժողովուրդ»Թոշակ չեն ավելացնում, բայց ոստիկանների աշխատավարձը նորից բարձրացնում են. «Փաստ»Հրդեհ՝ Հարթագյուղ գյուղումՏավուշի թեմայից հետո ՔՊ-ում շատերն են նման տհաճ միջադեպերի մեջ հայտնվում, բայց չեն բարձրաձայնում․ «Հրապարակ»«Freedom House»-ի տարեկան զեկույցի համաձայն՝ ՀՀ դատական համակարգը 7 բալային համակարգի սանդղակով գնահատվել է 2.75 միավորով. «Ժողովուրդ»Հունիսի 1-ից՝ նոր «անակնկալ» Վրաստան մեկնողների համար. զգալի տուգանք է նախատեսված. «Փաստ»Ովքեր են մասնակցել Աննա Հակոբյանի «խորհրդավոր» ընթրիքինԱյսօր հայտնի կդառնա, թե որ երեք դատավորներն են գնում ՄԻԵԴ. «Ժողովուրդ»Այսպես են ուզո՞ւմ ապահովել «հինգ միլիոնը». «Փաստ»Մեծ Բրիտանիայի արտգործնախարարությունը հուսով է, որ Իսրայելը հակահարված չի տա ԻրանինՍևանա լճի մակարդակն անցյալ տարվա համեմատ ցածր է մնում ԱՄՆ-ը չի կարող ստիպել Իսրայելին հրաժարվել Իրանին պատասխանելուց. փորձագետԱմասիայում փրկարարները գետից դուրս են բերել «Toyota»-ն Գրոսմայստեր Էլինա Դանիելյանը՝ Ավստրիայի թիմային չեմպիոն Նախարարությունը մեծ ջանքեր է գործադրել․ Հայրապետյանը ամփոփել է պաշտոնավարման 100 օրը Թուրքական իշխանությունն է միշտ առաջ տարել Ցեղասպանության զոհերի թիվը կասկածի տակ դնելու գաղափարը Երևանում հայտնաբերվել է ԱՄՆ քաղաքացու նկատմամբ զինված ավազակային հարձակում կատարողը Արցախից բռնահանումից հետո ՀՀ-ում լույս աշխարհ են եկել 420 մանուկներ Նրանք, որ իրենց քաղաքական գործիչ են հայտարարել, պետք է պատասխանեն «ինչ անել» հարցին. Դանիելյան Պետությունը ոչ բարով ներկայացնող բարձրաստիճան այս պաշտոնյայի համար պաշտոնը անհագ հարստանալու համար է. Սողոմոնյան ՀՀ-ն և Ադրբեջանը շատ մոտ են «Խաղաղության պայմանագրին», պակասում է Ադրբեջանի քաղաքական կամքը․ դեսպան Փաշինյանի նյարդաջղաձգումների հետևանքով բանտում հայտնված տղաները գիտեն՝ ինչի համար են այդտեղ. Աբրահամյան Մերձավոր Արևելքում էսկալացիայի խորացումը վտանգավոր է Հայաստանի համար Սևանա լճից դուրս է բերվել ապօրինի տեղադրված 184 խեցգետնաորսիչ, խեցգետիններին բաց են թողել լիճ Ալեն Սիմոնյանը պարգևատրել է ոստիկանության գնդապետի և մայորի Ցուցմունք տալու միջնորդության մերժումը կամ հարցաքննության հետաձգումը ապօրինություն է․ Ներսիսյան Ֆրանկոֆոնիայի խաղերի ազգային կոմիտե կստեղծվի. հայտնի է կազմը Իրանական հարձակումն Իսրայելի դեմ խիստ անհամաչափ էր . Դևիդ ՔեմերոնՇղթայական ավտովթար՝ Երևանում՝ ԱՄՆ դեսպանատան մոտ. մանրամասներ Stop Nikol. ՔԻՀԿ-ն կուսումնասիրի Վահագն Չախալյանին բերման ենթարկելու դեպքը ԵՊՀ ուսխորհուրդը նշում է հիմնադրման 30 ամյակը․ ՈՒՂԻՂԱլեն Սիմոնյանը հանձնարարեց իրավապահ մարմիններին Սամվելի նկատմամբ քրեական հետապնդում հարուցել Նոյեմբերի 9-ի թղթի նախագծում Տավուշի գյուղերի հանձնման կետ կար, Նիկոլն ասել է՝ հանենք, ես կհանձնեմ (տեսանյութ) Սամվելը հակահայ ռեժիմի կողմից քաղաքական պատճառով հետապնդվող հերթական արժանապատիվ քաղաքացին է․ Մելիքյան Դաշնակցական Գագիկ Սարգսյանը կշարունակի մնալ կալանավորված․ 5 ՔՊ-ական տուժող է ճանաչվել
Վազող տողեր

Քոչարյանը, Օհանյանը, Խաչատուրովը շատ ավելի ազատ են, քան ԱԺ-ում սեփական տեսածը երկու ժամ հետո ուրացող 88 ծափահարողները․ Վահե Հովհաննիսյան

Երեկ շատ կարևոր օր էր։ Երկու՝ զուգահեռ ընթացող իրադարձություն տվեցին շատ կարևոր հարցերի պատասխաններ։ Պատմական և ընթացիկ հարցերը՝ ինչո՞ւ ենք մենք դարերով կորցրել մեր պետականությունը, ի՞նչ է կատարվում այսօր և ի՞նչ է պետք անել, տեղավորվում են երկու իրադարձությունների տիրույթում.

1. Մարտի 1-ի դատավարություն
2. Ազգային ժողովի նիստ
Դատական նիստը

Դատական նիստի սկսվելուց րոպեներ առաջ, երբ ուղիղ հեռարձակումն արդեն միացած էր, լսվեց Սեյրան Օհանյանի ու Ռոբերտ Քոչարյանի կարճ երկխոսությունը.

Սեյրան Օհանյան - Այսօր տոն է, չէ՞, շնորհավորում եմ, Շուշիի ազատագրման օրն է:

Ռոբերտ Քոչարյան- Որտե՞ղ էիր այս օրը:

Ս.Օ. – Ես՝ Ջանհասան-Քյոսալար ուղղությամբ:

Ռ.Ք. – Իսկ Լիսագո՞րը:

Ս.Օ.- Սկզբում այնտեղ, հետո նոր՝ Լիսագոր:

Վայրկյաններ տևած այս խոսակցությունից հետո դատավարությունը, մեծ հաշվով, կորցնում է իմաստը։ Ով ինչ կասի, ով ինչ կառարկի, ով ինչ կորոշի՝ պատմության տեսակետից չորրորդական է։ Բայց «ինչո՞ւ ենք մենք դարերով պետականություն կորցրել» հարցը գտնում է իր պատասխանը։
ԱԺ նիստը

Մեկ այլ շենքում «դատվում» էր երկրի քաղաքական միտքը։ Հեղափոխականը խփում էր կիսահեղափոխականին։ Բոլորի աչքի առաջ հեղափոխականը սադրեց ու հարձակվեց։ Տեսան բոլորը, այդ թվում՝ հեղափոխական 88-ը։

Բայց հետո հայտնվեց նրանց ղեկավարն ու գրեթե Օրուելի ոճով ասաց. «Ճիշտ չե՛ք տեսել, մեղավորը Էդմոնն էր...»։ Եվ 88-ը սկսեցին ծափահարել, ինչը նշանակում էր՝ իհա՛րկե, մենք ճիշտ չենք տեսել, ճիշտ չենք հասկացել... Իհա՛րկե, մեղավորը Էդմոնն էր։

Ծափահարում էր նաև Արարատ Միրզոյանը, որը 2 ժամ առաջ, տագնապած, անվտանգություն էր կանչում՝ հենց իր հեղափոխականին զսպելու։ Քաղաքացիականներով զսպել այլևս հնարավոր չէր։

Ես միշտ այն կարծիքին էի ու հիմա էլ դեռ եմ, որ իշխող 88-ի մեջ կան ինքնուրույն և լուրջ մարդիկ։ Փորձում եմ հասկանալ, թե ազդեցության ի՛նչ մեխանիզմներով է Փաշինյանը նրանց ստիպում ուրանալ սեփական ինքնությունը։ Չգիտեմ, թե որն է մերօրյա քաղաքական թրաֆիքինգի մեխանիզմը, բայց ակնհայտ է, որ խորհրդարանական քաղաքական միտքը «Ջումշուդացվում» է. առաջնորդը վերցրել է նրանց քաղաքական անձնագրերը։ 21-րդ դարում նման միջադեպից անմիջապես հետո ծափահարել իրականությունը ձևախեղող առաջնորդին՝ շատ դժվար է։

Քաղաքական մի ուժի անդամները, որոնք, իրենց պնդմամբ, գաղափարական հեղափոխություն են արել, շատ մանրամասն պիտի ընտրեն՝ ո՛ր խոսքերին ու տեսակետներին արժե ծափահարել՝ անկախ այն բանից, թե ով է ասողը։ Մարդիկ, որոնք հավակնում են կրողը լինել հեղափոխություն իրագործած ազատ քաղաքացիական շարժման գաղափարների, ծափահարում են այդ գաղափարների ուղիղ հակառակ երևույթներին՝ քաղաքական մտքի ճնշմանը, ազատ խոսքի իրավունքի ոտնահարմանը, իրականության ձևախեղմանը՝ հանուն պահի քաղաքական շահի։ Տրամաբանությանը շատ ավելի մոտ կլիներ, եթե այդ մարդիկ սկսեին հետ պահանջել իրենց «քաղաքական անձնագրերը», վերագտնեին իրենց ազատությունը, իրենց ինքնությունը։ Հակառակ դեպքում նրանք շուտով կորցնելու բան գրեթե այլևս չեն ունենա, քանի որ իրենց հեղինակությունը, երբեմնի քաղաքացիական պահվածքի մնացորդները և քաղաքական ինքնուրույն գործունեության հեռանկարը ցավալիորեն կզրոյանան։

Եվ եկեք հերթական անգամ չասենք, թե «առաջ նույնպես այդպես է եղել», ի վերջո՝ երկու տարի առաջ մարդկանց միավորող մղումներից էր նաև հենց քաղաքական գերիների ինստիտուտը վերացնելու ցանկությունը։

Քանի որ դատավարությունը և ԱԺ նիստը զուգահեռ էին գնում, տպավորությունները ձևավորվում էին միաժամանակ.

1. Քոչարյանը, Օհանյանը, Խաչատուրովը շատ ավելի ազատ են, քան սեփական տեսածը երկու ժամ հետո ուրացող՝ 88 ծափ տվողները։

2. Արցախի հերոսներին դատել իրականում հնարավոր չէ։ Աբսուրդ է մտածել, որ մի դատավոր իր դատավճիռներով կարող է դատել Շուշի ազատագրած, Արցախը պահած, 7 շրջանների հաշվին անվտանգության գոտի ստեղծած և 24 տարի խաղաղություն պարտադրած մարդկանց։ Հաղթանակը դատել հնարավոր չէ, բայց կորցնել հնարավոր է։

3. Սեյրան Օհանյանի սկսած՝ մի քանի տողանոց երկխոսությունը հաղթում էր իր զսպվածությամբ. Արցախի հերոս, «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշան ունեցող, գեներալ-գնդապետը կիսաձայն շնորհավորում է Արցախի հերոս, Արցախի և ՀՀ նախկին նախագահին, որն էլ առանց պաթոսի, ի միջի այլոց հարցնում է՝ «ո՞ր հատվածում էիր 28 տարի առաջ»։ Խոսակցությանը լուռ հետևում էր մեկ այլ ամբաստանյալ, կրկին՝ մարտական խաչ կրող, գեներալ-գնդապետ Յու. Խաչատուրովը։

4. Դատավարության մի պահից՝ երիտասարդ փաստաբանը հատ-հատ թվարկում էր, թե միջնորդություն ներկայացրած նախկին վարչապետերը ինչ սրիկաներ են։ Խոսքը Վազգեն Մանուկյանի, Խոսրով Հարությունյանի, Անուշավան Դանիելյանի, Կարեն Կարապետյանի մասին էր՝ մարդկանց, որոնք լուրջ ավանդ ունեն պետության կայացման գործում։

5. Զուգահեռ՝ ԱԺ-ում սկսեց իր ելույթը գործող վարչապետը։ Ելույթը ներկայացնել չեմ ուզում, լավ կլիներ՝ մարդիկ այն լսեին և ինքնուրույն հետևություններ անեին։ Ինքնուրույն։ Շատ կարևոր է, որ մարդիկ սկսեն ինքնուրույն պատասխանել «ի՞նչ է կատարվում այսօր Հայաստանում» հարցին։

Եվ վերջում գալիս է «ի՞նչ է պետք անել» հարցը։ Այն պետությունները, որոնք ունեցել են մեր այսօրվա իրականությանը մոտ իրականություն, դուրս են եկել այդ փուլից տարածքային ծանրագույն կորուստներով. Էլչիբեյի Ադրբեջանը, Գամսախուրդիայի և Սահակաշվիլիի Վրաստանը, հեղափոխական Ուկրաինան։

Հետևաբար՝ պետք է անել ամեն ինչ՝ այսօրվա իրականությունը փոխելու համար։ Իշխանության առավել առողջ ու ինքնուրույն ներկայացուցիչները պիտի սկսեն պահանջել և հետ ստանալ իրենց ազատությունները, սկսեն վերջապես գոյություն ունենալ որպես առանձին գործիչներ՝ իրենց առանձին տեսակետներով, իսկ իշխանությունից դուրս գտնվող առաջադիմական ուժերը պիտի սկսեն սթափ դատել, մի կողմ դնեն էգոցենտրիզմը, հավակնոտությունը, կենտրոնանան երկրի շահերի և մարդկային ու կազմակերպչական ռեսուրսների ռացիոնալ տնօրինման վրա։

Այդ երկու հիմնական խոչընդոտը՝ կոնֆորմիզմը և էգոցենտրիզմը, պետք է կարողանալ մի կողմ դնել։ Պետք է սկսել քանդել վերը նշված առաջին հարցի արատավոր հիմքերը՝ ինչո՞ւ ենք մենք անընդհատ պետականություն կորցրել։

Ծառայությունը հայրենիքին երբեմն կարող է շատ անսպասելի ձևով արտահայտվել՝ բարձրաձայն ընդդիմանալով «վերադասի» հակաիրավական պարտադրանքին կամ՝ հրաժարվելով սեփական հավակնություններից՝ ի շահ ընդհանուր գործի։ Այդ ճանապարհով գուցե շատ անուններ չմտնեն պատմության դասագրքեր, բայց պատմության ընթացքը, վստահաբար, կփոխվի, և երկիրը կխուսափի լուրջ կորուստներից։
Վահե Հովհաննիսյան
«Այլընտրանքային նախագծեր խումբ»