«Ատլետիկոյի» ֆուտբոլիստի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել
Մադրիդի «Ատլետիկոյի» պաշտպան Ռենան Լոդին վարակվել է կորոնավիրուսով։ Այս մասին տեղեկանում ենք Sports.ru կայքից։
Բրազիլացի ֆուտբոլիստը վարակի նախանշաններ գրեթե չի ունեցել։
Այս պահին նա Մադրիդում ինքնամեկուսացած է։ Ընդգծենք, որ այսօր կորոնավիրուս է հայտնաբերվել նաև Ռեալ «Սոսյեդատի» դարպասապահի մոտ։