Լեհաստանում հրդեհ է բռնկվել միջուկային հետազոտությունների կենտրոնում
Լեհաստանում հրդեհ է բռնկվել Միջուկային հետազոտությունների ազգային կենտրոնի տարածքում:
Այդ մասին հայտնում է Լեհաստանի Ատոմային էներգիայի գործակալությունը: Հրդեհը տեղի է ունեցել երեկ երեկոյան։ Հրդեհի մարումից հետո չի գրանցվել ռադիոակտիվ նյութերից առաջացած թունավոր արտանետում։
Տուժածների ու մահացածների մասին դեռ տեղեկություններ չկան։