«Բարսելոնան» հրաժարվել է Պյանիչ-Արթուր փոխանակման առաջարկից
Կատալոնական «Բարսելոնան» հրաժարվել է ֆուտբոլիստների փոխանակում կատարել «Յուվենտուսի» հետ։
Այս մասին տեղեկանում ենք Goal.com-ից։ Կապտանռնագույնները հրաժարվել են առանց հավելյալ գումարի կատարել Միրալեմ Պյանիչ-Արթուր փոխանակումը։
Կատալոնական ակումբը ցանկանում է մեծ գումարով վաճառել իր կիսապաշտպանին։