Արգենտինայում կարանտինը երկարացվեց մինչև մայիսի 24-ը
Արգենտինայի նախագահ Ալբերտո Ֆերնանդեսը նշել է, որ կորոնավիրուսով պայմանավորված երկրում կարանտինը կերկարացվի մինչև մայիս 24-ը։
Այս մասին տեղեկանում ենք Ria.ru կայքից։ Բուենոս-Այրեսում կյանքը գրեթե փոփոխություններ չի կրի, իսկ երկրի մյուս քաղաքներում ու բնակավայրերում կբացվեն մի շարք առևտրային կենտրոններ։
Շաբաթ և կիրակի օրերին մարդիկ կարող են փողոցներում։ Հիշեցնենք, որ Արգենտինայում կարանտինային ռեժիմը մտցվեց մարտի 20-ից։